Սկիզբը 2010թ. դեկտեմբերի 16-ին էր
Ես` Հարություն Ծատրյանս, ու իմ ամենամտերիմ ընկերը` Նարեկ Ղարդյանը, որոշել ենք նոր ու ինքնատիպ ոճով ներկայացնել ֆուտբոլային աշխարհում տեղի ունեցող ամեն մի մանրուք: Այդ պատճառով մենք ստեղծեցինք այս կայքը: Ես ապագա լրագրող եմ, իսկ նա` փիլիսոփա: Մեզ այս հարցում շատ են օգնում մեր ընկերներն ու հարազատները, մասնավորապես եղբայրս` Հայկը: Ես ու Նարեկը ֆուտբոլային ֆանատներ ենք. ֆուտբոլը մեր հոբբին է: Երկուսս էլ ունենք մեր սիրած թիմերը` Նարեկը անգլիական "Մանչեսթեր Յունայթեդ" ակումբի երկրպագու է, իսկ ես` Մադրիդի "Ռեալի": Շատ հաճախ մեր կայքում կգտնեք հետաքրքիր նորություններ, որոնց հեղինակը հենց մենք չենք: Մենք, լինելով ֆանատներ, հաճախ թարգմանություններ էլ ենք կատարում: Թերևս այսքանը... Հուսով եմ պարբերաբար կհաճախեք մեր կայք, կմասնակցեք քննարկումների: Հետևեք մեզ....

Գրեթե 6 ամիս անց
Իմ ու Նարեկ Ղարդյանի մասին այլևս չեմ ուզում պատմել, քանի որ մեր կյանքում կրկին առաջնային է ֆուտբոլը, մենք ապրում ու շնչում ենք ֆուտբոլով:
Ուզում եմ ներկայացնել երկու անչափ արժեքավոր մարդկանց. մեկը եղբայրս է՝ Հայկ Ծատրյանը, մյուսն էլ հին ընկերս, ում հետ վաղուց եմ ծանոթ եղել, մի բակում ենք մեծացել, թեև կարճ ժամանակ ենք իրար ճանաչել: Այդ տղան Նարեկ Երիցյանն է, մի հոյակապ անձնավորություն, ով նոր շունչ բերեց մեր կայքին: Թե Հայկը, թե Նարեկը մեր կայքի ամենաաշխատասեր մարդկանցից են: Հայկը պարբերաբար նյութեր է գրում, իսկ Նարեկը ոչ միայն լրագրողական նյութեր է զետեղում կայքում, այլև շատ ակտիվ է մեկնաբանություններ բաժնում: Նա հասցնում է եղբորս հետ ամեն մեկնաբանություն կարդալ ու սեփական կարծիքն արտահայտել: Թե Հայկը, թե Նարեկը "Ռեալ Մադրիդի" երկրպագուներ են: Նրանք շատ աշխատասեր են, և երբեմն մեր կայքի ողջ գերծանրաբեռնվածությունն ընկնում է նրանց ուսերին: Նրանք լրագ
րող չեն, սովորում են բնագիտական մասնագիտությամբ, թեև նրանց մոտ վատ չի ստացվում լրագրությամբ (ոչ պրոֆեսիոնալ) զբաղվելը, ավելի ճիշտ մարզական լրագրությունն իսկևիսկ նրանց համար է: Լինելով ապագա լրագրող՝ ինքս փորձում եմ օգնել նրանց՝ խմբագրելով կայքում գրված բոլոր նյութերը:
Գուցե այսքանն էլ արդեն շատ է: Վերջացրի... Պարբերաբար հաճախեք մեր կայք, ակտիվ եղեք, արեք առաջարկություններ "Հյուրերի բաժնում":
Մենք կփորձենք բավարարել Ձեր ցանկությունները: Առավել ակտիվ լինելու համար խորհուրդ կտամ գրանցվել մեր կայքում, դա կօգնի նաև անձնապես ճանաչելու միմյանց: Դեռ ամեն բան նոր է սկսվում՝ 6 ամից անց...