Home » 2013 » Հունիս » 1 » Ռեմսի. "Արսենալը չի հիասթափեցնի"
17:00
Ռեմսի. "Արսենալը չի հիասթափեցնի"
 Լոնդոնի "Արսենալի" երիտասարդ կիսապաշտպան Ահարոն Ռեմսին էլ փորձել է գնահատել անցնող մրցաշրջանում իր ակումբի ցուցաբերած արդյունքները և կիսվել է իր հետագա սպասելիքներով. "Մենք շատ դժվարին մրցաշրջան ունեցանք, "Տոտենհեմը" մեզ անընդհատ պայքարի էր մղում, բայց ավելի ուժեղ գտնվեցինք և էլի մնացինք "Չեմպիոնների լիգայում": Հիմա դեռևս շատ վաղ է պլանավորել հաջորդ տարվա մարտավարությունը: Ես լավ գիտեմ, որ Արսեն Վենգերը կազմը կուժեղացնի որակյալ ֆուտբոլիստներով: Մենք էլ հաղթանշանների կարիք ունենք, և ես վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում "Արսենալը" չի հիասթափեցնի":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 352 | Added by: hripsime | Rating: 5.0/1
Total comments: 0