Home » 2014 » Սեպտեմբեր » 16 » Մխիթարյանը հույսեր ունի
13:16
Մխիթարյանը հույսեր ունի

 Այսօր Երևանի ժամանակով 22:45-ին մեկնարկելու է "Չեմպիոնների լիգայի" 2014/2015 մրցաշրջանի խմբային փուլը: Առաջին խաղային օրը տեղի են ունենալու 8 անչափ հետաքրքիր հանդիպումներ ու կարևոր դեպքեր, որոնցից հատկանշական են "Լիվերպուլի" վերադարձը "Չեմպիոնների լիգա" (ուղիղ 5 տարվա դադարից հետո անգլիական ֆուտբոլի գրանդը կփորձի իր պատիվը պաշտպանել նախորդ մրցաշարի մրցաշրջանի հաղթողի` Մադրիդի "Ռեալի" հետ միևնույն խմբում հայտնվելով), Լոնդոնի "Արսենալի" և Դորտմունդի "Բորուսիայի" արդեն ավանդական դարձող մենամարտը մրցաշարի խմբային փուլում, հունական "Օլիմպիակոսի" հանդիպումը Մադրիդի "Ատլետիկոյի" դեմ...

Այսօրվա մենամարտերի տեսքն այսպիսին է.

"Ռեալ", Իսպանիա - "Բազել", Շվեյցարիա
"Բորուսիա", Գերմանիա - "Արսենալ", Անգլիա
"Օլիմպիակոս", Հունաստան - "Ատլետիկո", Իսպանիա
"Յուվենթուս", Իտալիա - "Մալմյո", Շվեդիա
"Լիվերպուլ", Անգլիա - "Լուդոգորեց", Բուլղարիա
"Մոնակո", Մոնակո - "Բայեր", Գերմանիա
"Բենֆիկա", Պորտուգալիա - "Զենիթ", Ռուսաստան
"Գալաթասարայ", Թուրքիա - "Անդերլեհթ", Բելգիա

  Հայ ֆուտբոլասերների համար ամենից հետաքրքիրը Գերմանիայում կայանալիք "Բորուսիա"-"Արսենալ" դիմակայություն է, չէ՞ որ գերմանական ակումբում է խաղում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Իհարկե, գո՞ւցե կնշեք, թե հունական "Օլիմպիակոսում" էլ խաղում է Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Գևորգ Ղազարյանը, սակայն այս դեպքում արժե նկատի ունենալո, որ հայ ֆուտբոլիստն ընդգրկված չէ "Ատլետիկոյի" հետ կայանալիք հանդիպման հայտացուցակում:
  Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է նախախաղային մամուլի ասուլիսին ու 
գնահատել է իր ակումբի հնարավորությունները "Չեմպիոնների լիգայի" նոր մրցաշարում: Հայ ֆուտբոլիստը կարծիք է հայտնել, որ "Բորուսիան" ի վիճակի է կրկնելու երկու տարի առաջ արձանագրված հաջողությունը և կրկին դուրս գալու եզրափակիչ:
"Մենք կրկին կարող ենք դուրս գալ "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչ: Մենք բավարար ներուժ ունենք և ամեն ինչ կանենք այդ նպատակին հասնելու համար: Սակայն դրա համար նախ պետք է դուրս գանք խմբից",- ասել է 25-ամյա հայ կիսապաշտպանը:

 

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 607 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0