Home » 2013 » Հունիս » 1 » Ալան Ձագոև. "Մոտեցա Ակինֆեևին ու ասացի. "Կվերցնես ցանկացած դեպքում"
17:41
Ալան Ձագոև. "Մոտեցա Ակինֆեևին ու ասացի. "Կվերցնես ցանկացած դեպքում"
 Քիչ առաջ ավարտվել է Ռուսաստանի Գավաթի եզրափակիչ "ԲԿՄԱ"-"Անժի" հանդիպումը (Խմբ. խաղի հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի` 1-1, հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով` 4-3 հօգուտ "բանակայինների), որի արդյուքնում "ԲԿՄԱ"-ն դարձել է երկրի գավաթակիր` ձևակերպելով ոսկե դուբլ: "Բանակայինների" կիսապաշտպան Ալան Ձագոևը խաղից հետո հայտարարել էր, որ վստահ էր հետխաղային 11-մետրանոց հարավածաշարի լավ ելքի հարցում:
  "Էմոցիաներ, անշուշտ, բոլորն էլ ներդրեցին: Ուզում էինք ոսկե դուբլ անել: Շատ դժվար էր խաղալ նման եղանակային պայմաններում: Նաև տրիբունաներն էին ավելի շատ "Անժիին" աջակցում: Իհարկե, դժվար է նման պայմաններում խաղալը: Բայց ոչինչ, վարժվել էինք: Տղաները կեցցեն, ուրիշ ի՞նչ կարելի է ասել: Ինչ-որ տեղ Աստված էլ մեզ հետ էր, օգնեց: Իհարկե, հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարը վիճակախաղի պես է, բայց ես վստահ էի, եթե անկեղծ լինեմ: Մոտեցա Իգոր Ակինֆեևին ու ասացի. "Կվերցնես, ցանկացած դեպքում",- "Россия 2" հեռուստաալիքի ուղիղ եթերում ասել է Ձագոևը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 360 | Added by: hripsime | Rating: 5.0/1
Total comments: 0