Home » 2013 » Հունիս » 18 » Ալկանտարան որոշել է հեռանալ
08:47
Ալկանտարան որոշել է հեռանալ
 Կատալոնական "Բարսելոնայի" կիսապաշտպան Տիագո Ալկանտարան արդեն պատրաստվում է փոխել ակումբային գրանցումը: Ֆուտբոլիստը գտնում է, որ իր հետագա առաջխաղացման համար պետք է ավելի շատ խաղաժամանակ, որպեսզի ինքը ևս ընդգրկվի 2014թ.-ին Բրազիլիայում կայանալիք Աշխարհի առաջնության Իսպանիայի հավաքականի կազմում: Տիագոյին դուր չի գալիս, որ իրեն քիչ ժամանակ էր հատկացվում "Բարսելոնայում": 21-ամյա խաղացողը պատրաստվում է հիմա լրջորեն խոսել գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի հետ, ինչից հետո վերջնական որոշում կկայացնի: Խաղացողի սեղանին արդեն առաջարկներ կան. ամենից ակտիվն անգլիական "Մանչեսթեր Յունայթեդն" է: Ավելի վաղ նշվում էր, որ Ալկանտարան կարող է տեղափոխվել Մադրիդի "Ռեալ", "Միլան" կամ "Մանչեսթեր Սիթի":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 150 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0