Home » 2014 » Հոկտեմբեր » 4 » Ալլեգրի. "Մեզ բարդ մրցակից է սպասում"
19:19
Ալլեգրի. "Մեզ բարդ մրցակից է սպասում"

 Թուրինի "Յուվենթուսի" գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին իտալական "Ա Սերիա"-ի 6-րդ տուրի "Ռոմայի" դեմ կայանալիք խաղից առաջ հանդես է եկել իր՝ խաղից սպասելիքներով: Ըստ իտալացի մասնագետի՝ այս հանդիպումը կարևոր է ոչ միայն առաջատարների մենամարտ լինելու պատճառով. "Այս խաղը "Յուվենթուսի" համար բավականին բարդ կլինի: "Ռոման" վատ հանդես չի գալիս, լավ տպավորություն է ստեղծում իր խաղով: Սակայն մենք ևս բավականին լավ ենք հանդես գալիս ու մտադիր չենք զիջել զբաղեցրած դիրքը: Կարծում եմ՝ այս խաղը կտարբերվի օրերս Մադրիդի "Ատլետիկոյի" դեմ կայացած հանդիպումից":
   Իտալական ֆուտբոլի առաջատարի՝ "Յուվենթուսի" գլխավոր մարզիչը չի մոռացել նաև իր կոչը հղել "Ռոմայի" բոլոր ֆուտբոլիստներին՝ նրանցից ակնկալելով արդար ու մաքուր խաղ, ինչը կբերի վնասվածքների երկկողմ բացակայության:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 541 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0