Home » 2014 » Օգոստոս » 23 » Անչելոտտի. "Պարտվելը Սուպերգավաթում այլ է մյուս եզրափակիչներից"
13:38
Անչելոտտի. "Պարտվելը Սուպերգավաթում այլ է մյուս եզրափակիչներից"

 Մադրիդի "Ռեալի" իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ադրբեջանական մադրիդյան "Ատլետիկոյից" Իսպանիայի Սուպերգավաթի երկրորդ խաղում կրած պարտությունից հետո կարճ ելույթ է ունեցել` իր խոսքում անդրադառնալով "Ռեալի" ելույթին. "Առաջին խաղակեսը մենք լավ անցկացրինք, մինչդեռ երկրորդ խաղակեսում կորցրինք խաղի վերահսկումը: Մեզ պետք էր ավելի շատ գնդակով լինել, ինչպես առաջին խաղակեսում, և ամեն ինչ կստացվեր: Արդյունքը եղավ այն, որ "Ատլետիկոն" ավելի մոտ էր հաջողության հասնելուն: Այս խաղը մենք լավ չանցկացրինք, բայց ավելի լավ է պարտվել Իսպանիայի Սուպերգավաթը, քան թե Չեմպիոնների Լիգան":
  "Ուզում եմ նաև հավելում անել, որ մեզանից և ոչ ոք չի ասել, թե մենք անպայմանորեն կհաղթենք բոլոր 6 տիտղոսները: Մենք ասել ենք և պնդում ենք, որ մշտապես համարվում ենք ֆավորիտն այն մրցաշարի, որտեղ մասնակցություն ունենք: Անպայման հաղթելու մասին խոսք չի եղել ու չկա",- ասել է իտալացի մասնագետը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 547 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0