Home » 2014 » Հուլիս » 22 » Արսեն Վենգերի "ախորժակը" բացվել է
12:53
Արսեն Վենգերի "ախորժակը" բացվել է

 Բրիտանական "Daily Mirror"-ը գրում է, որ Արսեն Վենգերը` լոնդոնյան "Արսենալի" գլխավոր մարզիչը, արդեն պատրաստ է թույլ տալ իր թիմի կենտրոնական պաշտպան Թոմաս Վերմալենին տեղափոխվել "Մանչեսթեր Յունայթեդի", եթե միայն մանչեսթերյան գերակումբն իր հերթին թույլատրի լոնդոնցիներին ստանալ երիտասարդ պաշտպաններ Ֆիլ Ջոնսին կամ Քրիս Սմոլինգին: Կարճ ասած` Արսեն Վենգերը ֆուտբոլիստների փոխանակում է առաջարկում:
   Այս կերպ ֆրանսիացի մասնագետը փորձում է ինչ-որ կերպ ծածկել բելգիացի ֆուտբոլիստի հեռանալը: Ի դեպ, մեկ տարի անց Վերմալենը կդառնա ազատ գործակալ, այնպես որ պետք է օգուտ քաղել:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 279 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0