Home » 2015 » Օգոստոս » 19 » Ասենսիոն ժամանակավորապես հեռանում է "Ռեալից"
13:54
Ասենսիոն ժամանակավորապես հեռանում է "Ռեալից"

 Իսպանական "AS" պարբերականը հաղորդում է, որ Մադրիդի "Ռեալի" երիտասարդ կիսապաշտպան Մարկո Ասենսիոն վարձավճարային հիմունքով մեկ մրցաշրջան հանդես կգա կատալոնական "Էսպանյոլում": Հիշեցնենք, որ "Արքայական ակումբի" ղեկավարությունը երիտասարդ ու խոստումնալից ֆուտբոլիստին գնել էր այս տարի ձմռանը, սակայն ֆուտբոլիստը թիմին միացել էր միայն ամռանը` մասնակցելով մինչմրցաշրջանային մի քանի խաղերի:
  Հատկապես Մատեո Կովաչիչի գնումից հետո այսօր բավականին բարդ իրավիճակ է "Ռեալի" կիսապաշտպանական գծում, այդ պատճառով էլ երիտասարդ ֆուտբոլիստը դեմ չի եղել ժամանակավորապես հեռանալ թիմից: Հետաքրքիր է, որ եռակողմ ստորագրված պայմանագրում մադրիդյան թիմի ղեկավարությունը պարտադիր պայման է համարել ֆուտբոլիստի խաղային պրակտիկայի հարցի լուծումը: Սպասվում է, որ Մարկո Ասենսիոն պարբերաբար հանդես կգա կատալոնական թիմում, այլապես եթե ֆուտբոլիստը մրցաշրջանում 30 խաղից պակաս անցկացնի, ապա "Էսպանյոլի" ղեկավարությունը ստիպված կլինի խոշոր տուգանք վճարել:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 544 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0