Home » 2014 » Հուլիս » 22 » "Ատլետիկոն" չի կորցնի Տիագուին
09:03
"Ատլետիկոն" չի կորցնի Տիագուին

 Մադրիդի "Ատլետիկոյի" պաշտոնական կայքը հայտնում է, որ ակումբին վերջապես հաջողվել է երկարաձգել պորտուգալացի հենակետային կիսապաշտպան Տիագու Մենդեշի պայմանագիրը: Ֆուտբոլիստը, ով օրերս ազատ գործակալի կարգավիճակով հեռացել էր իսպանական ակումբից հանուն "Չելսիի", ստիպված է եղել նորից իր ծառայությունները առաջարկել "Ատլետիկոյին": Իսպանական մամուլը գրում է, թե վերջին պահին "Չելսին" չի ցանկացել ձեռք բերել ֆուտբոլիստին, քանի որ վերջինս չի կարողացել Անգլիայում աշխատելու արտոնագիր ստանալ:
Այսպիսով՝ Տիագու Մենդեշը երկամյա պայմանագիր է կնքել "Ատլետիկոյի" հետ և կշարունակի հանդես գալ Իսպանիայի առաջնության 2014թ.-ի հաղթողի կազմում:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 370 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0