Home » 2014 » Հուլիս » 22 » Բալոտելլին "Արսենալ" չի գնալու
15:21
Բալոտելլին "Արսենալ" չի գնալու

 Բրիտանական "Daily Mail"-ը գրում է, որ իտալական "Միլանի" 23-ամյա հարձակվող Մարիո Բալոտելլիի տրանսֆերը դեպի լոնդոնյան "Արսենալ" ձախողման եզրին է: Պարբերականը նշում է, որ տրանսֆերի կայացման գլխավոր խոչընդոտը իտալացի ֆուտբոլիստն է, ով ցանկանում է տարեկան 6.3 մլն եվրո աշխատավարձ ստանալ "Արսենալում": Սա այն դեպքում, երբ "Միլանում" Բալոտելլին այժմ տարեկան ընդամենը 4 մլն եվրո է ստանում:
  "Զինագործները" իրենց հերթին պատրաստ չեն նմանօրինակ քայլի գնալ: Արդյունքում` "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ իր թիմը նոր հարձակվողների կարիք չունի:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 375 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0