Home » 2015 » Օգոստոս » 19 » "Բարսելոնան" Հալիլովիչի համար միջակ թիմ է գտել
14:30
"Բարսելոնան" Հալիլովիչի համար միջակ թիմ է գտել

 Իսպանական "El Mundo Deportivo"-ն հաղորդում է, որ Խիխոնի "Սպորտինգի" ղեկավարությունը պատրաստ է ընդունելու կատալոնական "Բարսելոնայի" երիտասարդ ֆուտբոլիստ Ալեն Հալիլովիչին: Հարձակվողական ոճի կիսապաշտպանը, ամենայն հավանականությամբ, նոր մրցաշրջանը կանցկացնի հենց "Սպորտինգում": Սպասվում է, որ ֆուտբոլիստի վարձակալման գործարքը կկնքվի շաբաթվա վերջին և պաշտոնակապես կհայտարարվի ընդամենը մեկ մրցաշրջանի վարձավճարի մասին:
Հետաքրքիր է, որ "Սպորտինգի" օգտին վերջնական որոշում կայացվել է կատալոնացիների ղեկավարության կողմից, այլ ոչ թե ֆուտբոլիստի: Եվ սա այն դեպքում, երբ Հալիլովիչի համար իսկական որս էին սկսել իսպանական Պրիմերայի շատ միջակ թիմեր: Ավելին` ֆուտբոլիստի նկատմամբ մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում գերմանական "Համբուրգը", սակայն "Բարսելոնայի"` նոր ակումբում ֆուտբոլիստին տրամադրվելիք խաղաժամանակի շուրջ անհավանական ցանկությունները ստիպեցին գերմանական կողմին հրաժարվել այդ գործարքից:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 495 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0