Home » 2014 » Հուլիս » 22 » Բլինդի համար 21.5 մլն եվրո կվճարվի
12:45
Բլինդի համար 21.5 մլն եվրո կվճարվի

 Իտալական "Gazzetta dello Sport"-ը գրում է, թե իբր այժմ անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" պատրաստ է շուրջ 17 մլն ֆունտ (21.5 մլն եվրո) վճարել Նիդեռլանդների ազգային հավաքականի պաշտպան Դեյլի Բլինդի համար: "Մանչեսթեր Յունայթեդի" նորանշանակ գլխավոր մարզիչ Լուի վան Գալը, ի դեմս 24-ամյա հոլանդացու, տեսնում է Պատրիս Էվրայի հավանական փոխարինողին:
  Ի դեպ, օրերս Էվրան տեղափոխվել է իտալական "Յուվենթուս", իսկ դրան էլ նախորդել է մեկ այլ ձախ պաշտպանի` Ալեքսանդր Բյուտների տեղափոխությունը Կիևի "Դինամո":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 362 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0