Home » 2014 » Հոկտեմբեր » 4 » Դանի Ալվեշը մնում է "Բարսելոնայում"
19:46
Դանի Ալվեշը մնում է "Բարսելոնայում"

 Օրերս իսպանական ԶԼՄ-ները, մեկը մյուսին հերթ չտալով, գրեցին, որ կատալոնական "Բարսելոնայի" եզրային պաշտպան Դանի Ալվեշը 2015 թ.-ի ամռանը կհեռանա թիմից: Ավելին՝ շատերը հավաստիացնում էին, որ բրազիլացի պաշտպանը կտեղափոխվի Անգլիա՝ ֆուտբոլի հայրենիք: Այսօր բրիտանական ԶԼՄ-ները արդեն գրեցին, թե ֆուտբոլիստը պատրաստ է ևս մեկ տարով նվազագույնը երկարաձգել "Բարսելոնայի" հետ գործող պայմանագիրը, քանի որ փոշմանել է: Ըստ այդմ՝ կատալոնական թիմում Դանի Ալվեշը կմնա մինչև 2016 թ.-ի ամառ:
  Հավելենք, որ բրազիլացի 31-ամյա ֆուտբոլիստը "Բարսելոնայում" հանդես է գալիս 2008 թ.-ից: Այս տարիների ընթացքում ֆուտբոլիստը մասնակցել է 188 հանդիպման և դարձել է 14 գոլի հեղինակ:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 599 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0