Home » 2015 » Օգոստոս » 17 » "Ինտերի" ֆուտբոլիստը տեղափոխվում է Մադրիդ
10:48
"Ինտերի" ֆուտբոլիստը տեղափոխվում է Մադրիդ

 Կիրակի երեկոյան հայտնի է դարձել, որ իտալական "Ինտերի" կիսապաշտպան Մատեո Կովաչիչը, ամենայն հավանականությամբ, տեղափոխվում է Մադրիդի "Ռեալ": Սկզբում այդպիսի ինֆորմացիա հայտնվեց իտալական "La Gazzetta dello Sport"-ում, իսկ ավելի ուշ` հունական "ԱԷԿ"-ի հետ ընկերական խաղից հետո իտալական թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հաստատել է, որ խորվաթ ֆուտբոլիստը իսկապես լքում է թիմը: Երիտասարդ ֆուտբոլիստի վաճառքը "Ինտերի" գլխավոր մարզիչը պատճառաբանել է որպես պարտավորված քայլ ֆինանսական "Fair Play"-ի տեսանկյունից:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 529 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0