Home » 2013 » Հունիս » 11 » Ինյեստան ու Մոուրինյոն խայթում են միմյանց
08:26
Ինյեստան ու Մոուրինյոն խայթում են միմյանց
 Կատալոնական "Բարսելոնայի" կիսապաշտպան Անդրես Ինյեստան վերջերս էլ խոսել էր Մադրիդի "Ռեալի" նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին՝ ասելով, թե պորտուգալացի մարզիչը վատ ազդեցություն է գործել իսպանական ֆուտբոլի հետագա զարգացման գործում: "Մենք պետք է բոլոր փաստերը դիտարկենք ու ասենք ճշմարիտը. այդ մարդը իրոք փչացրեց իսպանական ֆուտբոլը, նա շատ դժբախտություններ առաջ բերեց Իսպանիայում: Ես ընդհանրապես չեմ սիրում շատախոսել այդ վատ անձնավորության մասին",- ասել է Անդրեսը՝ փորձելով ամփոփել Մոուրինյոյի եռամյա գործունեությունը Իսպանիայի մայրաքաղաքում:
 Ի դեպ, Ժոզե Մոուրինյոն արդեն հանդես է եկել պատասխան հայտարարությամբ՝ նշելով, որ գուցե և փչացրել է իսպանական ֆուտբոլը, եթե դա նշանակում է, որ վերջ է տվել կատալոնական ակումբի հեգեմոնիային. այժմ "Ռեալը" կարողանում է հանգիստ հաղթել նրանց:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 366 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0