Home » 2015 » Օգոստոս » 19 » Կովաչիչը կխաղա 16 համարով, իսկ Սիլվան` կհեռանա՞
16:07
Կովաչիչը կխաղա 16 համարով, իսկ Սիլվան` կհեռանա՞

 Մադրիդի "Ռեալի" հանդիսությունների դահլիճում քիչ առաջ տեղի է ունեցել Մատեո Կովաչիչի շնորհանդեսը: "Արքայական ակումբի" պաշտոնական կայքը նշում է, որ ֆուտբոլիստը հանդես կգա 16 համարի մարզաշապիկով (խմբ. այն մինչև այդ պատկանում էր Լուկաս Սիլվային, ով դեռևս թիմի հայտացուցակում է ընդգրկված):
  "Ուզում եմ շնորհակալություն հայտնել "Ռեալի" ղեկավարությանը: Ես հայտնվել եմ աշխարհի ամենամեծ ֆուտբոլային ակումբում: Դա հատուկ առիթ է: Ինձնից շատ բան են սպասում այնպես, ինչպես և ողջ թիմից: Այնպես որ` առաջ Մադրիդ",- ասել է երիտասարդ խորվաթ ֆուտբոլիստը:
  Հավելենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը "Ռեալ" է տեղափոխվել իտալական "Ինտերից" 24.5 մլն ֆունտի դիմաց:

 

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 750 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0