Home » 2013 » Հունիս » 1 » Մոուրինյո. "Ամենայն բարիք նրանց, ովքեր կապված են "Ռեալին"
16:03
Մոուրինյո. "Ամենայն բարիք նրանց, ովքեր կապված են "Ռեալին"
 Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երեկ ակումբի պաշտոնական կայքի միջոցով հրաժեշտ է տվել "սերուցքայինների" բոլոր երկրպագուներին. "Մաղթում եմ ամենայն բարիք ապագայում բոլոր նրանց, ովքեր կապված են Մադրիդի "Ռեալին": Ես հարգում եմ բազմաթիվ երկրպագուների աջակցությունը, ինչպես նաև գնահատում եմ մնացածի քննադատությունը: Եվս մեկ անգամ ցանկանում եմ մեծ երջանկություն, ինչպես նաև ամուր առողջություն: Hala Madid!":
   Այս երեք տարիների ընթացքում պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ "սերուցքայինները" դարձել են Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր և Սուպերգավաթակիր:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 356 | Added by: hripsime | Rating: 5.0/1
Total comments: 0