Home » 2014 » Հուլիս » 16 » Մխիթարյանն օգնում է "Բորուսիային"
07:40
Մխիթարյանն օգնում է "Բորուսիային"

 Դորտմունդի "Բորուսիան" հուլիսի 15-ին անդրանիկ խաղն է անցկացրել նոր՝ 2014/15 մրցաշրջանի նախապատրաստական փուլում: Գերմանական գերակումբն իր ուժերը չափել է "Հեսսեն Կասսել" ակումբի հետ: Թեև առաջին խաղակեսից հետո դորտմունդցիները պարտվում էին, սակայն 2-րդ խաղակեսում Յուրգեն Կլոպի սաներին հաջողվել է հաղթանակի հասնել:
   Հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն այս խաղը սկսել էր պահեստայինների կազմում, սակայն հանդիպման ընթացքը ստիպել է Յուրգեն Կլոպին դաշտ դուրս բերել իր առաջատարին: Մխիթարյանի ջանքերով "Բորուսիան" հաշվի մեջ առաջ է անցել. հանդիպման 66-րդ րոպեին Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ: 5 րոպե անց Հենրիխը նաև գոլային փոխանցում է կատարել Տամո Հայդերին: Խաղն ավարտվել է դորտմունդցիների հաղթանակով՝ 4-1 հաշվով:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 348 | Added by: Hartsat | Rating: 4.0/1
Total comments: 0