Home » 2015 » Օգոստոս » 21 » Օզբիլիսը կարող է հայտնվել Իսպանիայում
09:34
Օզբիլիսը կարող է հայտնվել Իսպանիայում

 Իսպանական "Ռայո Վալյեկանո" ակումբը մտադիր է վարձավճարային հիմունքներով ձեռք բերել Մոսկվայի "Սպարտակի" և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին: Իսպանական ակումբը հայ ֆուտբոլիստի` մեկ մրցաշրջանի վարձավճարի համար արդեն 500 հազար եվրո է առաջարկել ռուսաստանյան կողմին, սակայն "Սպարտակի" ղեկավարությունից մերժում է ստացել: Հատկանշական է, որ ռուսաստանյան կողմը 25-ամյա ֆուտբոլիստի` մեկ մրցաշրջանով կորստի համար պահանջում է 1 մլն եվրո: Այժմ "Ռայո Վալյեկանոյի" ղեկավարությունը ժամանակ է խնդրել մտածելու համար:
  Իր հերթին Մոսկվայի "Սպարտակը" չի պատրաստվում հրաժարվել Օզբիլիսի ծառայություններից և ցանկանում է խաղացողին վարձավճարային հիմունքներով խաղային պրակտիկա տրամադրել: Ֆուտբոլիստն իր հերթին ուզում է փոփոխել ակումբային գրանցումը, քանի որ մշտական խաղային ժամանակի կարիք ունի: "Սպարտակի" գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը դեռևս չի վստահում հայ ֆուտբոլիստին, դա է պատճառը, որ Օզբիլիսը ընթացիկ մրցաշրջանում դեռևս խաղալու հնարավորություն չի ստացել, թեև արդեն կազմ-պատրաստ է:
  Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսը երկար ժամանակ ապաքինվում էր ծանր վնասվածքից, ինչի պատճառով բաց էր թողել գրեթե ամբողջ անցած մրցաշրջանը:

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 305 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0