Home » 2015 » Օգոստոս » 19 » Պատոյին սպասում են Եվրոպայում
14:16
Պատոյին սպասում են Եվրոպայում

 Բրիտանական "SkySports"-ը հաղորդում է, որ "Կորինտիանսի" բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոն կարող է Եվրոպա վերադառնալ: ուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում գերմանական "Վոլֆսբուրգը", որի ղեկավարությունն ի դեմս Պատոյի տեսնում է Իվան Պերիշիչի փոխարինողին: Հաղորդվում է նաև, որ բրազիլացի հարձակվողի հանդեպ ուշադիր է նաև հռոմեական "Լացիոն", սակայն այս դեպքում շատ բան կախված է այն հանգամանքից, թե արդյոք "Լացիոն" կկարողանա դուրս գալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ: Հարկ է նշել, որ հռոմեացիները պետք է հաղթահարեն գերմանական "Բայերի" արգելքը և առաջին խաղում արդեն հաղթել են սեփական հարկի տակ` նվազագույն 1-0 հաշվով:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 468 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0