Home » 2015 » Օգոստոս » 19 » Պեդրոն ուղևորվում է ոչ թե Մանչեսթեր, այլ Լոնդոն
14:53
Պեդրոն ուղևորվում է ոչ թե Մանչեսթեր, այլ Լոնդոն

 Իսպանական "Marca"-ն պնդում է, որ Լոնդոնի "Չելսին" կարողացել է համաձայնության գալ կատալոնական "Բարսելոնայի" ղեկավարության հետ Պեդրո Ռոդրիգեսի տրանսֆերի հարցում: Ըստ իսպանական լրատվամիջոցի` "Չելսին" կատալոնացիներին կվճարի 28 մլն եվրո միանգամից, իսկ ևս 2 մլն եվրո կվճարվի բոնուսի տեսքով: "Բարսելոնայի" ղեկավարությունը թույլատրել է ֆուտբոլիստին մեկնելու Լոնդոն և բուժզննում անցնելու "Չելսիի" մարզաբազայում:
  Հաղորդվում է, որ "Մանչեսթեր Յունայթեդը" Պեդրոյի համար առաջարկում էր 25 մլն եվրո, իսկ ևս 5 մլն եվրո կվճարվեր բունիսի տեսքով: Ահա թե ինչու են կատալոնացիներն ընդունել հենց լոնդոնյան ակումբի առաջարկը` մերժելով "Մանչեսթեր Յունայթեդին":
  Հետաքրքիր է, որ օրեր շարունակ հաղորդվում էր, թե Պեդրոյի ծառայություններով հետաքրքրված է նաև "Մանչեսթեր Սիթին", սակայն վերջինս ոչ մի պաշտոնական առաջարկ չի արել Պեդրոյի տրանսֆերի վերաբերյալ:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 763 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0