Home » 2015 » Հունվար » 9 » Պելեգրինիին կվստահե՞ն "Բարսելոնան"
11:56
Պելեգրինիին կվստահե՞ն "Բարսելոնան"

Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կարող է դառնալ Լուիս Էնրիկեի իրավահաջորդը՝ ստանձնելով կատալոնական "Բարսելոնայի" մարզչական ղեկը: Այս մասին այսօր հաղորդել է բրիտանական "Mirror" պարբերականը: Ըստ օրաթերթում լույս տեսած հոդվածի՝ "Բարսելոնայի" ղեկավարությունը գոհ չէ թիմի ներկայիս գլխավոր մարզչի և Լիոնել Մեսսիի միջև առաջացած կոնֆլիկտից, ինչն էլ ստիպում է կտրուկ քայլեր ձեռնարկել:
Հավելենք, որ չիլիացի Մանուել Պելեգրինին "Մանչեսթեր Սիթին" գլխավորում է 2013 թ.-ի հունիսից: 61-ամյա մասնագետի գլխավորությամբ անցած տարի "քաղաքայինները" իրենց պատմության մեջ առաջին անգամ դուրս են եկել "Չեմպիոնների լիգայի" փլեյ-օֆֆ փուլ, որտեղ պարտվել են "Բարսելոնային": Հետաքրքիր է, որ այս տարի փետրվարին եվրոպական ֆուտբոլի գլխավոր մրցաշարի շրջանակներում կրկին իրար կհանդիպեն այս երկու թիմերը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 578 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0