Home » 2013 » Հունիս » 14 » Պելլեգրինին "Սիթիի" մարզիչն է
19:15
Պելլեգրինին "Սիթիի" մարզիչն է
 Ինչպես քիչ առաջ տեղեկացրել է իր երկրպագուներին անգլիական "Մանչեսթեր Սիթիի" կայքը, չիլիացի մասնագետ Մանուել Պելլեգրինին պաշտոնապես գլխավորել է "քաղաքաբնակներին": Մասնագետի հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր: Պելլեգրինին թիմի ղեկավարումը կստանձնի միայն մի քանի օրից հետո՝ հունիսի 24-ից: Վաստակաշատ մասնագետն արդեն առաջին հարցազրույցն է տվել՝ խոստովանելով, որ պատրաստակամ է հզոր կազմ ունեցող թիմի հետ նորանոր հաջողությունների հասնել. "Երկրպագուների ու ֆուտբոլիստների հետ միասին կհաղթենք ամեն մրցաշարում՝ շարունակելով իրագործել այն հզոր ծրագիրը, որը որդեգրել են ակումբի ղեկավարները":
   Հավելենք, որ վերջին 3 մրցաշրջաններում Մանուել Պելլեգրինին աշխատել է իսպանական "Մալագայում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 385 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0