Home » 2015 » Օգոստոս » 19 » "ՊՍԺ"-ն կմեկտեղի Մեսսիին ու Ռոնալդուին
16:17
"ՊՍԺ"-ն կմեկտեղի Մեսսիին ու Ռոնալդուին

 Ֆրանսիական մամուլը պնդում է, որ "Պարի Սեն Ժերմենի" ղեկավարությունը պատրաստվում է 2016թ. ամռանը միանգամից երկու գերխոշոր գործարք իրականացնել: 2016/2017 մրցաշրջանից առաջ "ՊՍԺ"-ի ղեկավարությունը պատրաստվում է հրավիրել Լեո Մեսսիին և Քրիշտիանու Ռոնալդուին:
  Հաղորդվում է, որ ֆուտբոլիստներին կառաջարկվի դառնալ միևնույն թիմի խաղացողներ և կարճ ժամկետում վաստակել ահռելի գումարներ:
  Նշվում է, որ անգամ եթե "ՊՍԺ"-ն կարողանա ձեռք բերել ֆուտբոլիստներին, սակայն ոչ մի տիտղոս չնվաճի, ապա միայն մարքետինգային այս քայլով ֆրանսիական թիմը կարող է ընդամենը մեկ տարում դառնալ աշխարհի ամենահայտնի ֆուտբոլային ակումբը:
  Հետաքրքիր է, որ "ՊՍԺ"-ի ղեկավարները ունեն նաև "Բ" տարբերակ, ըստ որի` համաշխարհային ֆուտբոլի հսկաներին չգնելու դեպքում կփորձեն ձեռք բերել Սերխիո Ագուերոյին և Նեյմարին:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 810 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0