Home » 2014 » Հուլիս » 22 » Ռոնալդուն դեռ երկար չի խաղա
14:58
Ռոնալդուն դեռ երկար չի խաղա

 Իսպանական "Marca"-ն պնդում է, որ Մադրիդի "Ռեալի" 29-ամյա եզրային հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ավելի շուտ չի կարողանա վերականգնվել մինչև ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի կարևոր հանդիպումը, քան թե հնարավորություն կստանա դրսևորելու իրեն օգոստոսի 12-ին կայանալիք խաղում: "Սևիլյայի" դեմ խաղում պորտուգալացու` խաղադաշտում հայտնվելն իսկական անակնկալ կլինի բոլորի համար:
  Հարձակվողը, ամենայն հավանականությամբ, չի հասցնելու ապաքինվել ծնկի բարդ վնասվածքից: Բժիշկները ավելի վաղ խորհուրդ էին տվել Քրիշտիանու Ռոնալդուին հատուկ բաց թողնել աշխարհի առաջնությունը, սակայն պորտուգալացին որոշել էր մասնակցել խոշոր մրցաշարին` ծանրացնելով բարդ վնասվածքը: Մինչմրցաշրջանային նախապատրաստական փուլում, սակայն, Ռոնալդուն որոշել է կենտրոնանալ միայն վերականգնողական գործընթացների վրա: Ֆուտբոլիստը չի շտապում խաղադաշտ վերադառնալ:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 323 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0