Home » 2014 » Հոկտեմբեր » 4 » Ռոնալդուն կօգնի "Ռեալին"
20:00
Ռոնալդուն կօգնի "Ռեալին"

 Մադրիդի "Ռեալի" առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն արդեն իսկ ավարտել է վերականգնողական փուլը և լիովին պատրաստ է Բիլբաոյի "Ատլետիկի" դեմ հոկտեմբերի 5-ին Իսպանիայի առաջնության շրջանակում կայանալիք խաղին: "Արքայական" ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին այսօր նախախաղային մամուլի ասուլիսին հայտարարել է, որ իր թիմի առաջատարը լիովին պատրաստ է. "Ռոնալդուն իրեն զգալիորեն լավ է զգում: Նա խաղադաշտ դուրս կգա թիմի մեկնարկային կազմում: Եթե խոսեմ Ֆաբիու Կոենտրաուի մասին, ապա ցավում եմ, սակայն պիտի նշեմ, որ ֆուտբոլիստը միայն անհատապես է մարզվում և հեռու է խաղադաշտում ժամանակ ստանալուց. նա գնդակով չի աշխատում: Չեմ կարծում, թե Պորտուգալիայի ազգային հավաքականի խաղերին մեր թիմի պաշտպանը պատրաստ կլինի":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 528 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0