Home » 2013 » Հուլիս » 17 » Ռունիի ու "Յունայթեդի" "սիրավեպը" կավարտվի՞
14:48
Ռունիի ու "Յունայթեդի" "սիրավեպը" կավարտվի՞
Թեև 27-ամյա Ուեյն Ռունին դժգոհ է, սակայն "Մանչեսթեր Յունայթեդի" ղեկավարությունը չի էլ պատրաստվում վաճառել ֆուտբոլիստին, ում այժմ թիմի նոր գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը դիտարկում է որպես Ռոբին վան Պերսիի փոխարինողի: Անգլիայի չեմպիոնների ղեկավարությունը ցանկանում է միակ թելադրողը լինել այս խնդրի վերաբերյալ և դեռ չի դիտարկում ոչ մի ակումբի առաջարկություն: Թեև պետք է նշել, որ խաղացողի և ակումբի հարաբերություններն այս պահին շատ լարված են:
  Հավելենք, որ ներկայումս Ռունիի ծառայություններով հետաքրքրվում են "Չելսին", "Արսենալը" և "Բարսելոնան":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 475 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0