Home » 2014 » Հունիս » 3 » Ռոյսը՝ լավագույնն է, իսկ Գվարդիոլան՝ 2-րդը
21:45
Ռոյսը՝ լավագույնն է, իսկ Գվարդիոլան՝ 2-րդը

Գերմանական "Բունդեսլիգայի" ֆուտբոլիստները որոշել են, որ Դորտմունդի "Բորուսիայի" կիսապաշտպան Մարկո Ռոյսը 2013/14 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն է: Նա հավաքել է ձայների 28.6 տոկոսը, 2-րդ տեղը գրավել է Ռոյսի թիմակիցը՝ լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին (20.3 տոկոս), երրորդ հորիզոնականում "Բավարիայի" հոլանդացի եզրային ֆուտբոլիստ Արյեն Ռոբբենն է (10.1 տոկոս):

   Մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել Մարկուս Վայնցարլը "Աուգսբուրգից", ով ստացել է ձայների 30.7 տոկոսը: Նրա թիմը մրցաշրջանն ավարտել է 8-րդ հորիզոնականում: "Բավարիայի" մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դարձել է 2-րդը (25.6 տոկոս), Յուրգեն Կլոպը դորտմունդյան "Բորուսիայից" զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը (18.6 տոկոս):

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 331 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0