Home » 2015 » Օգոստոս » 19 » "Ռեալում" Կովաչիչը խաղային համար չի ստանա
14:40
"Ռեալում" Կովաչիչը խաղային համար չի ստանա

 Ըստ իսպանական "AS"-ի` Մադրիդի "Ռեալը" բավականին տարօրինակ իրավիճակում է հայտնվել: 24.5 մլն ֆունտի դիմաց ձեռք բերելով իտալական "Ինտերի" խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչին` "Արքայական ակումբը" պատրաստվում է այսօր ֆուտբոլիստի շնորհանդեսին: Սակայն, որքան էլ զարմանալի հնչի, խորվաթ կիսապաշտպանը դեռևս խաղային համար չունի. բոլոր խաղային համարները զբաղեցված են: Ֆուտբոլիստը ստիպված կլինի հանդիսականներին ներկայանալ առանց համարի մարզաշապիկով:
  Սպասվում է, որ այնուամենայնիվ, Մատեո Կովաչիչին ավելի ուշ կտրվի 16 կամ 24 համարի մարզաշապիկ, քանի որ դրանց տիրակալներ Լուկաս Սիլվան և Ասյեր Իլյարրամենդին շուտով կարող են հեռանալ մադրիդյան թիմից:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 588 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0