Home » 2013 » Հունիս » 11 » "Շախտյորը" գտել է Հենրիխի փոխարինողին
08:17
"Շախտյորը" գտել է Հենրիխի փոխարինողին
 Ի դեմս ուկրաինական "Դնեպրի" 23-ամյա կիսապաշտպան Եվգենի Կոնոպլյանկայի՝ Ուկարինայի չեմպիոնները տեսնում են Հենրիխ Մխիթարյանի արժանի փոխարինողին, և պատրաստ են երիտասարդ խաղացողի համար շուրջ 30 մլն եվրո վճարել: "Հանքափորների" գլխավոր ախոյանները՝ Կիևի դինամոյականները ևս համալրման կարիք են զգում և ի դեմս 23-ամյա խաղացողի՝ տեսնում են իրենց թիմի ապագա առաջատարին: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է նաև "Մետալիստը": Թե՛ "Շախտյորը", թե՛ "Դինամոն" պատրաստ են Ուկրաինայի ազգային հավաքականի խաղացողի համար մեծ ու կլորիկ գումար վճարել և տարեկան 3.5 մլն եվրո աշխատավարձ տալ անձամբ ֆուտբոլիստին:
   Ուկրաինայի անցած առաջնությունում Կոնոպլյանկան մասնակցել է 20 խաղի՝ դառնալով 2 գոլի և 4 փոխանցման հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 380 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0