Home » 2013 » Հունիս » 17 » 12 մլն եվրո` Տևեսի տրանսֆերի համար
13:11
12 մլն եվրո` Տևեսի տրանսֆերի համար
 Թուրինի "Յուվենթուսը" վերջապես քաջություն է հավաքել և պաշտոնական առաջարկ է ուղարկել անգլիական "Մանչեսթեր Սիթիին". թուրինցիները պատրաստ են 12 մլն եվրո վճարել "քաղաքաբնակների" արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսի համար: Թեև ավելի վաղ "Յուվենթուսի" գործադիր տնօրեն Բեպպե Մարոտտան հայտարարել էր, թե իր թիմն այլևս չի պայքարի Տևեսի համար, սակայն այդ ամենը զուտ խաբկանք էր. 29-ամյա հարձակվողը անհրաժեշտ է Անտոնիո Կոնտեի թիմին:
Հավելենք, որ վերջերս թուրինյան ակումբը նախնական պայմանագիր էր կնքել իտալական "Սամպդորիայի" 21-ամյա հարձակվող Սիմոնե Ձազայի հետ, իսկ Տևեսի ծառայություններով ամիսներ առաջ ակտիվորեն հետաքրքրվում էր իտալական "Միլանը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 298 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0