Home » 2012 » Մայիս » 30 » 150 մլն եվրո Ռունիի կամ Մեսսիի համար
23:58
150 մլն եվրո Ռունիի կամ Մեսսիի համար
 Իսպանական հեղինակավոր Sport.es կայքը տեղեկացնում է, որ ֆրանսիական "ՊՍԺ"-ի ուշադրության կենտրոնում հիմա էլ հայտնվել է բրիտանացի "կարմիր սատանա" Ուեյն Ռունին: Ըստ աղբյուրի ունեցած տեղեկությունների՝ փարիզյան ակումբը պատրաստ է 26-ամյա բրիտանացու համար վճարել շուրջ 150 մլն եվրո, որի մեջ մտնում է ինչպես ողջ տրանսֆերը, այնպես էլ ողջ աշխատավարձը: Հաղորդվում է, որ "ՊՍԺ"-ի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել Ռունիի գործակալի հետ: Ի սկզբանե փարիզցիները ցանկանում էին գնել կատալոնական "Բարսելոնայի” արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, սակայն չկարողանալով ի կատար ածել Մեսսիի տեղափոխությունը "ՊՍԺ"՝ փորձում են գնել գոնե Ռունիին:
     Հարկ է նշել, որ փարիզյան ակումբի արաբ սեփականատերերը թիմի առջև նպատակ են դրել մոտակա 3 տարիների ընթացքում դառնալ "Չեմպիոնների լիգայի" հաղթող:
     Հավելենք, որ Sport.es սպորտային կայքը կատալոնական է և ողջ ախարհում հայտնի է իր սուտ ու անհիմն տեղեկություններով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 453 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0