12:11 2007թ.-ին տեղի ունեցած "Մանչեսթեր Յունայթեդ" - "Շենժեն" հանդիպումը վաճառված է եղել | |
Բրիտանական հեղինակավոր Guardian պարբերականը, ինչպես նաև եվրոպական АР լրատվական գործակալությունը հաղորդում են, որ 2007թ.-ին "Մանչեսթեր Յունայթեդի" մասնակցությամբ մեկ ընկերական հանդիպում վաճառված է եղել: Այս ամենը խոստովանել է չինացի մրցավար Խուան Ջունջին, ով վաճառել է ընդհանուր առմամբ 8 հանդիպում, որոնցից մեկն էլ եղել է "Մանչեսթեր Յունայթեդ" - "Շենժեն" ընկերական հանդիպումը: Նշվում է, որ չինացի մրցավարը գումարներ է ստացել խաղի անհրաժեշտ հաշիվն ապահովելու համար: Մրցավարը նաև խոստովանել է, որ այս ամենի մասին թիմերից և ոչ մեկը տեղյակ չի եղել. ոչ "Մանչեսթեր Յունայթեդը", ոչ "Ժենշենը" և չ էլ մնացած ակումբները: Այս 8 հանդիպումների համար անհրաժեշտ հաշիվ ապահովելու դիմաց չինացի մրցավարը վաստակել է շուրջ 250 հազար դոլար: Ինչ վերաբերում է "Մանչեսթեր Յունայթեդ" - "Շենժեն" հանդիպմանը, ապա այն ավարտվել է "կարմիր սատանաների" 6-0 հաշվով հաղթանակով, իսկ հանդիպման ընթացքում գոլերի հեղինակներ են դարձել Ուեյն Ռունին, Ռայան Գիգզը, Լուիշ Նանին, Ջոն Օ'Շին, Քրիշտիանո Ռոնալդուն և Քրիս Իգլսը: Վերջում հավելենք, որ մոտ ժամանակներս "Մանչեսթեր Յունայթեդի" ներկայացուցիչները չինացի մրցավարի կողմից արված խոստովանության վերաբերյալ հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ:
| |
|
Total comments: 0 | |