Home » 2011 » Մարտ » 5 » Կական դուրս չի գա խաղադաշտ, մինչև իր լավագույն մարզավիճակում չլինի
23:05
Կական դուրս չի գա խաղադաշտ, մինչև իր լավագույն մարզավիճակում չլինի
Ինչպես հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները, Մադրիդի "Ռեալի" կիսապաշտպան Կական և թիմի մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հետ միասին որոշել են, որ բրազիլացին խաղադաշտ դուրս չի գա այնքան ժամանակ, մինչև լավ մարզավիճակում չլինի:
Հավելենք նաև, որ Կական թեթևակի վնասվածք ունի. նա վնասել է ազդրամկանի հոդերը:
Պորտուգալացի մարզիչը պատրաստ է օգնել Կակային վերագտնելու իր նախկին մարզավիճակը: Հատուկ Կակայի համար մշակված են վերականգնման նոր կուրսեր, ըստ որի`բրազիլացին պետք է մարզվի մոտակա մի քանի օրերի ընթացքում:
Այսպիսով` Կական չի մասնակցի "Լա Լիգայի" առաջնության 27-րդ տուրում "Ռասինգի" հետ խաղին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 610 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 0