Home » 2011 » Մարտ » 5 » Իտալական առաջատար ակումբները պայքարում են Պեպեի համար
23:32
Իտալական առաջատար ակումբները պայքարում են Պեպեի համար
Մինչ մադրիդյան գրանդ ակումբն իր հիմնական թիմի խաղացող պորտուգալացի Պեպեի հետ փորձում է համաձայնության գալ նոր պայմանագիր կնքելու շուրջ, իտալական ակումբներից մի քանիսը պորտուգալացու տրանսֆերը գնելու առաջարկությամբ են հանդես եկել: Հիշեցնենք, որ Պեպեն մերժել էր "Ռեալի" ղեկավարության կողմից արված առաջարկը, ըստ որի` նրան առաջարկում էին տարեկան 3,5 մլն եվրո աշխատավարձ: Թեթ այսպես շարունակվի, ապա հավանաբար "Ռեալն" ամառը տրանսֆերի կհանի պաշտպանին, որին անհամբեր սպասում են իտալական "Ինտերը","Միլանը" և "Յուվենտուսը": Սպասվում է, որ "Ռեալը" Պեպեի համար կպահանջի ամենաքիչը 15 մլն եվրո:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 631 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 0