12:18 "Լիվերպուլ"-"Մանչեսթեր Յունայթեդ". անգլիական ֆուտբոլի դասական հակամարտությունը | |
Անգլիական ֆուտբոլի երկու ամենատիտղոսակիր և հեղինակավոր թիմերը հերթական անգամ ուժերը կչափեն անգլիական "Պրեմիեր լիգայի" շրջանակներում: Հանդիպման նկատմամբ հետաքրքրությունը և նախնական աժիոտաժը միշտ այնքան մեծ է լինում, որ այս հակամարտության` անգլիական ֆուտբոլի դասական հակամարտության հետ չի կարող համեմատվել և ոչ մի հանդիպում Անգլիայում: Կապ չունի, որ այս անգամ "Յունայթեդը" գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ "Լիվերպուլը" գտնվում է ընդամենը յոթերորդ հորիզոնականում, միևնույն է "Էնֆիլդում" մերսիսայդցիների երկրպագուները սուլելու են "Glory Glory Man United" երգի ժամանակ և այնպես են երգելու իրենց "You will never walk alone"-ը, ինչպես չեն երգում ողջ Եվրոպայում, հավանաբար, նաև աշխարհում ոչ մի տեղ: Խաղից առաջ "Յունայթեդի" կենդանի լեգենդ Ռայան Գիգզն ասել է, որ երբևէ չի ապրել այնպիսի զգացողութուններ, ինչպիսիք ունենում է այն ժամանակ, երբ հաղթանակած է հեռանում "Էնֆիլդից" : Իսկ ահա մանչեսթերյան գրանդի պատմության լավագույն հարձակվողներից, լեգենդար ֆրանսիացի Էրիկ Կանտոնան ասել է, որ եթե "Յունայթեդը" հաղթի "Լիվերպուլին", ապա կհաղթի նաև Անգլիական "Պրեմիեր լիգան", ինչու չէ նաև "Չեմպիոնների լիգան": "Լիվերպուլում" չեմպիոնության մասին մոռացել են դեռևս ամիսներ առաջ, իսկ ահա Եվրոպայում մյուս տարի խաղալու հնարավորություններ դեռ կան, թեպետ "Չեմպիոնների լիգայի" հաջորդ մրցաշրջանում խաղալն ևս անհասանելի է թվում: Մերսիսադյան ակումբի համար այս մրցաշրջանը հնարավոր բոլոր առումներով վատ է դասավորվում: Կարող եք ասել, թե "Լիվերպուլը" դեռ շարունակում է պայքարը Եվրոլիգայում, սակայն անգամ այդ մրցաշարը հաղթելու դեպքում մերսիսադյան ակումբի երկրպագուները կդժգոհեն. չէ որ Եվրոլիգան երբևէ չի կարող համեմատվել Անգլիական "Պրեմիեր լիգայի" կամ "Չեմպիոնների լիգայի" հետ: Ամեն դեպքում, ինչ էլ որ լինի, ովքեր էլ հեռանան ակումբից միլիոնների դիմաց, "Լիվերպուլը" կշարունակի մնալ "Թիմ-երազանք" մերսիսադյան ակումբի երկրպագուների համար, և, համոզված եղեք, որ երբևէ "Յունայթեդին" չի սպասի "Էնֆիլդում" միայն հետնապահի կարգավիճակով: *"Յունայթեդը" չի հաղթել "Էնֆիլդում "2007թ. դեկտեմբերից` այն ժամանակ "կարմիր սատանաներից" հաղթական գոլ խփեց Կառլոս Տեվեսը:Մի քանի հետաքրքիր փաստ խաղից առաջ. *Եթե այսօր Ռայան Գիգզը խաղադաշտ դուրս գա, ապա նա կլինի "Յունայթեդի" պատմության ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը` 607 հանդիպում: *"Յունայթեդը" լրջագույն խնդիրներ ունի պաշտպանությունում. Վիդիչը որակազրկված է, իսկ ահա Ֆերդինանդն ու Էվանսը վնասվածք ունեն: Էվրայի մասնակցությունը խաղին ևս հարցականի տակ է: Պաշտպանության կենտրոնում սպասվում է Սմոլինգ-Բրաուն զույգը: *"Լիվերպուլում "այսօր չի խաղում թիմի վերջին տարիների հիմնական ռմբարկու Ֆեռնանդո Տորեսը, ով գիտեր, թե ինչպես են գոլեր խփում հենց "Յունայթեդի" դարպասը: Մերսիսայդյան թիմի ռմբարկուն այժմ պորտուգալացի հենակետային Ռաուլ Մերեյլեշն է` խփած հինգ գնդակներով: *"Լիվերպուլը"` "Յունայթեդից", "Արսենալից", "Չելսիից" հետո ամենաշատ հաղթանակ տարած թիմն է սեփական խաղադաշտում: Թիմերի նախնական կազմերը ըստ goal.com-ի. "Յունայթեդ". վան Դեր Սար, Էվրա, Օ'Շի, Բրաուն, Սմոլինգ, Քերիկ, Ֆլետչեր, Գիգզ, Նանի, Բերբատով, Ռունի"Լիվերպուլ". Ռեյնա, Քարագեր, Շկրտել, Ագեր, Քոուլ, Լուկաս, Մերեյլեշ, Ջոնսոն, Քայտ, Ջերարդ, Սուարես | |
|
Total comments: 0 | |