Home » 2011 » Մարտ » 7 » "Բարսան" մնաց առանց երկու պաշտպանների
11:30
"Բարսան" մնաց առանց երկու պաշտպանների
Կատալոնական "Բարսելոնայի" և Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Կառլես Պույոլը չի կարող օգնել իր թիմին "Չեմպիոների լիգայի" 1/8 եզրափակչի շրջանակներում "Արսենալի" հետ կայանալիք պատասխան հանդիպման ժամանակ, քանի որ դեռ լիովին չի ապաքինվել վնասվացքից, որը ստացել էր հունվարի վերջին` "Ռասինգի" հետ հանդիպման ժամանակ: 
Ինչպես հաղորդում է ՖԻՖԱ-յի պաշտոնական կայքը, Պույոլը մի քանի օր է, ինչ մարզվում է թիմի կազմում, բայց դեռ պատրաստ չէ 90 րոպե մնալ խաղադաշտում: Նա պետք է խաղադաշտ դուրս գար իսպանական "Լա Լիգայի" շրջանակներում "Սարագոսայի" հետ խաղում, բայց մարզիչները որոշեցին նրան շանս տալ ապաքինվել մինչև վերջ: 
Այսպիսով վաղը կայանալիք պատասխան հանդիպման ժամանակ Պեպ Գվարդիոլան կմնա առանց երկու կենտրոնական պաշտպանների. Պիկեն բաց կթողնի հանդիպումը որակազրկման պատճառով, իսկ Պույոլը` վնասվածքի պատճառով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 705 | Added by: REAl | Rating: 4.0/4
Total comments: 0