13:35 Ֆաբրեգասը և Ուիլշերը կխաղան "Բարսելոնայի" հետ պատասխան խաղում | |
Լոնդոնի "Արսենալի" երկու առաջատար կիսապաշտպաններ Ջեք Ուիլշերը և Սեսկ Ֆաբրեգասը արդեն լիովին վերականգնվել են մի քանի տուր առաջ ստացած վնասվածքից և կարող են մասնակցել մարտի 8-ին "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչի շրջանակներում կատալոնական "Բարսելոնայի" դեմ կայանալիք պատասխան հանդիպմանը: Միևնույն ժամանակ, թիմին չի կարող օգնել Ալեքս Սոնգը, ով Անգլիայի գավաթի եզրափակչում "Բիրմինհեմի" հետ կայացած հանդիպման ժամանակ ծնկատակի ջլի վնասվածք է ստացել (հիշեցնենք, որ այդ հանդիպումն ավարտվել է "Բիրհմինհեմի" 2:1 հաշվով հաղթանակով):
Այսօր առավոտյան լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հանդիպում է ունեցել լրագրողների հետ և այդ հանդիպման ժամանակ ասել է. "Այս պահին նախադրյալներ չկան, որ Սոնգը կարող է դուրս գալ խաղադաշտ: Մարուան Շամախը, հնարավոր է, դուրս գա խաղադաշտ հենց հանդիպման առաջին իսկ րոպեներից: Բարսելոնայում խաղադաշտ դուրս գալուց պետք է թարմ լինենք, որովհետև խաղի ժամանակ պետք է շատ աշխատենք: Ուժերը ծախսել 90 րոպե, միայն պաշտպանվելով, անիմաստ կլինի: Սակայն և կատալոնացիների հետ 0:0 հաշվի համար խաղալն էլ սխալ կլինի: Այդպիսի խաղը նաև հակասում է իմ թիմի սկզբունքներին": | |
|
Total comments: 0 | |