Home » 2011 » Մարտ » 7 » Սամիր Նասրի. "Հուսով եմ` Մեսսին այս անգամ քայլելու չափ հանգիստ կլինի"
18:02
Սամիր Նասրի. "Հուսով եմ` Մեսսին այս անգամ քայլելու չափ հանգիստ կլինի"
Լոնդոնի "Արսենալի" առաջատար կիսապաշտպան ազգությամբ ֆրանսիացի Սամիր Նասրին այսօր կեսօրին հանդիպում է ունեցել լրագրողների հետ և իր հարցազրույցում անդրադարձել է վաղը "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչի շրջանակներում կատալոնական "Բարսելոնայի" հետ կայանալիք պատասխան հանդիպմանը և խոսել "կապտանռնագույնների" առաջատար ֆուտբոլիստի` արգենտինացի հրաշամանուկ Լիոնել Մեսսիի մասին. "Հուսով եմ` Մեսսին այս անգամ այնքան հանգիստ կլինի, ինչքան քայլելուց է: Ես չեմ ուզում հիշել անցած տարվա մեր թիմերի պատասխան խաղից, որտեղ Մեսսին չորս գնդակ ուղարկեց մեր դարպասը: Մեսսին, եթե ուզենա, կարող է 100 գոլ խփել "Չեմպիոնների լիգայում": Դա շատ լավ է, բայց մեր խնդիրը չէ: Այն, ինչ ես եմ ուզում` այս խաղին անենք, ես կուզեի, որ արգենտինացին նույնը չկրկնի, դա ուղակի անհավատալի կլինի: "Բարսան" այս պահին ամենաուժեղ ակումբն է, բայց մեզ հիանալի հնարավորություն է տրված դուրս մղել նրան, քանի որ մենք Բարսելոնա ենք մեկնում առավելությամբ, որը այդքան էլ քիչ բան չէ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 637 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 0