Home » 2011 » Մարտ » 7 » Միրցա Լուչեսկուն` "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչի պատասխան խաղից առաջ
18:52
Միրցա Լուչեսկուն` "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչի պատասխան խաղից առաջ
Ուկրաինական Դոնեցկի "Շախտյորի" գլխավոր մարզիչ Միրցա Լուչեսկուն վաղը "Չեմպիոների լիգայի" 1/8 եզրափակչի շրջանակներում հռոմեական "Ռոմայի" հետ պատասխան հանդիպումից առաջ լրագրողների հետ մամլո ասուլիսի ժամանակ ասել է, որ "Ռոմայի" գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերիի հրաժարականից հետո որոշել է փոխել իր ակումբի խաղաոճը:
Ուկրաինական մի շարք պարբերականներ մեջբերում են մասնագետի խոսքերը. ""Շախտյորը" գտնվում է լավ մարզավիճակում և պատրաստ է վաղվա հանդիպմանը: Մենք չորս տարի առաջ խաղացել ենք "Ռոմայի" հետ և լավ գիտենք, թե ինչ կարող է անել այդ ակումբը: Ինչ վերաբերվում է վաղվա խաղին` մեր համար տոն կլինի, եթե դուրս գանք հաջորդ փուլ: Հուսով եմ` վաղվա հանդիպմանը մեզ ոգևորելու կգան կանայք. նրանք շատ լավ են ոգևորում թիմին":
Վերջում նշենք, որ "Ռոմայի" գլխավոր մարզչի հեռանալուց հետո թիմը գլխավորում է Վինչենցո Մոնտելլան:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 623 | Added by: REAl | Rating: 5.0/2
Total comments: 0