Home » 2011 » Մարտ » 8 » Մադրիդյան կանտերայի "Ֆաբրեգասը"
00:00
Մադրիդյան կանտերայի "Ֆաբրեգասը"
 Ալեքս Ֆերնանդեսը դարձավ մադրիդցիների վեցերորդ կանտերանոն, ով Մոուրինյոի գլխավորությամբ իր դեբյուտը նշեց "Արքայական թիմի" հիմնական կազմում: 
Ալեքսը ծնվել է 1992թ. հոկտեմբերի 15-ին Ալկալա-դե-Էնարես քաղաքում: Մի քանի տարի տեղի ֆուտբոլի դպրոցում անցկացնելուց հետո, 2005թ. նա հայտնվեց Մադրիդի "Infantil A" երիտասարդական ակումբում: Մինչև վերջերս Ալեքսը համարվում էր "Խուվենիլ Ա" թիմի առաջատարը, իսկ անցած տարի տղաները իրենց տարիքայինների առաջնություններում հաղթեցին Իսպանիայի առաջնությունը և "Չեմպիոնների լիգան":
Անցյալ ամառն Ալեքսը տեղափոխվեց "Կաստիլիա", որտեղ արդեն խաղում էր նրա եղբայրը` Նաչոն: Պատանի Ալեքսը մասնակցել է Մադրիդի հյուսիսամերիկյան տուրնեին, որտեղ նրան մոտեցել է Ժոզե Մոուրինիոն և ասել. "Ապագայում ես քո հետ հույսեր եմ կապում": Իսկ ահա "Կաստիլիայի" գլխավոր մարզիչը նրան համեմատում է Սեսկ Ֆաբրեգասի հետ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 640 | Added by: narekinho | Rating: 5.0/1
Total comments: 0