08:13 "Չեմպիոնների լիգա". փլեյ-օֆֆ. պատասխան խաղեր. ՄԱՍ 1 | |
Այսօր "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակիչ փուլի շրջանակներում տեղի կունենա երկու շատ կարևոր հանդիպում. կատալոնական "Բարսելոնան" սեփական հարկի տակ կփորձի հաղթահարել լոնդոնյան "Արսենալի" արգելքը, իսկ Դոնեցկի "Շախտյորն" էլ ամեն բան կանի Հռոմում` "Ռոմայի" նկատմամբ ձեռք բերած առավելությունը պահպանելու համար:
Անդրադառնանք "Շախտյոր"-"Ռոմա" դիմակայությանը, որին կրկին մեծ ուշադրությամբ կհետևի հայ ֆուտբոլասերը. չէ՞ որ հենց ուկրաինական թիմում է խաղում մեր ֆուտբոլի լավագույն խաղացողներից մեկը` Հենրիխ Մխիթարյանը: Եթե "Շախտյորը" հաղթահարի հռոմեացիների արգելքն ու հանդես գա հաջորդ փուլում, ապա Հենրիխը կդառնա մեր ֆուտբոլային պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով խաղալու է այսպիսի խոշոր մրցաշարի 1/4 եզրափակչում: "Շախտյոր"-Կարծում ենք, որ կարիք չկա նշելու, թե ինչպիսի թիմային ֆուտբոլ են ցուցադրում ռումինացի մասնագետ Միրցա Լուչեսկուի սաները: Այս թիմերի առաջին հանդիպման ժամանակ "հանքափորները" ողջ Եվրոպային ցույց տվեցին, թե ինչ հավակնություններ ունեն այս մրցաշարում: Միայն նշենք, որ Ուկրաինայում անցած շաբաթ է վերսկսվել ֆուտբոլային մրցաշրջանը, այդիսկ պատճառով կարելի է հանգիստ ասել, որ Լուչեսկուի թիմը դեռևս հոգնած չէ և կարող է 90 րոպե կռիվ տալ սեփական խաղադաշտում: Թեև առաջին խաղում արձանագրված հաշիվը (հիշեցնենք, որ Հռոմի "Օլիմպիկո" մարզա-դաշտում "Շախտյորը" "գայլերին" հաղթել էր 3-2 հաշվով) թույլ կտա "հանքափորներին" հանգիստ գործել, սակայն նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Լուչեսկուն նշել է, որ կարևոր է կրկին խաղի ղեկն իրենց ձեռքում պահել, ինչպես եղավ Հռոմում: Արդեն շարք է վերադարձել "Շախտյորի" առանցքային խաղացողներից մեկը` Ֆերնանդինյոն ու թիմում չկան կադրային լուրջ կորուստներ. միայն պաշտպան Կուչերը ծնկահոդերի հետ կապված խնդիրներ ունի և ամենայն հավանականությամբ չի մասնակցի այս հանդիպմանը, իսկ հիմնական կազմի խաղացողներ Լուիզ Ադրիանոն, Դմիտրի Չիգրինսկին, Ալեքսեյ Գայն ու Ռազվան Ռաթն էլ եթե խաղի ընթացքում զգուշացում ստանան, ապա կորակազրկվեն ու չեն կարողանա օգնել իրենց թիմին հաջորդ խաղի ընտացքում: Ռումինացի մասնագետը հույս է հայտնել, որ իր թիմը խաղադաշտ դուրս կգա մեծ հաղթանակի անհագ ծարավով ու կլուծի իր առջև դրված հիմնական խնդիրը` անցնել "Ռոմային": "Հանքափորների" գլխավոր մարզիչը նաև խնդրել է իր թիմի երկրպագուներին բուռն կերպով աջակցել իր սաներին: "Ռոմա"-Փետրվարի 21-ին "Ռոմայից" հեռացավ գլխավոր մարզիչ Կլադուդիո Ռանյերին, և թիմը գլխավորեց անփորձ մարզիչ Վինչենցո Մոնտելլան: Կարճ ժամանակահատվածում Մոնտելլային հաջողվեց թիմում լավ միջավայր ստեղծել, և այսօր "Ռոման" նախկին անվստահ թիմը չէ: Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ "Ռոմայի" գլխավոր մարզիչը համոզմունք է հայտնել, որ իր թիմն ունի հզոր պոտենցյալ, որի ամբողջական կիրառման դեպքում "գայլերը" կարող են ուղղակիորեն "հոշոտել" "հանքափորներին": Ամեն դեպքում ի տարբերություն "Շախտյորի"` "Ռոման" կադրային զգալի կորուստներ ունի. խաղին չեն կարող մասնակցեն վերջին շրջանում իրենց լավագույն կողմերով դրսևորած Մարկո Կասսետին ու Ժերեմի Մենեզը, ովքեր որակազրկված են, թիմին չի կարող օգնել նաև բրազիլացի հարձակվող Ադրիանոն: "Ռոմայի" ֆուտբոլիստները պետք է գերխնդիր լուծեն. նախ պետք է ճիշտ կառուցեն պաշտպանությունը, ապա հարկավոր է արդյունավետ գրոհներ ձեռնարկել: Համաշխարհային բուքմեյկերական գործակալությունները խաղի համար հետևյալ գործակիցներն են առաջարկում` "Շախտյորի" հաղթանակ` 1.90, "Ռոմայի" հաղթանակ` 4.00, խաղը կավարտվի ոչ-ոքի` 3.6: Մեր կանխատեսումը. Մեր կարծիքով այս հանդիպումը կավարտվի դոնեցկայն թիմի հաղթանակով 2-0 հաշվով: Հ.Գ. Եթե ավելի կարճ լինենք, ապա այսօր ուշ երեկոյան մեզ հիանալի դիմակայություն է սպասվում "Դոմբաս Արենա" մարզադաշտում, որի դիտումը չարժե բաց թողնել: | |
|
Total comments: 0 | |