14:28 "Չեմպիոնների լիգա". փլեյ-օֆֆ. պատասխան խաղեր. ՄԱՍ 2 | |
Համայն մարդկության ուշադրության կենտրոնում գտնվող այս հանդիպումը խոստանում է լինել ամենահետաքրքիրը "Չեմպիոնների լիգայի" ներկայիս խաղարկությունում: Միայն պատկերացրեք, որ այսօր ուշ գիշերը եվրոպական ֆուտբոլի երկու գրանդներից մեկը դուրս մնացած է լինելու "Չեմպիոնների լիգայի" խաղարկությունից: Ցավալի է, բայց երկու թիմերն էլ շարունակել պայքարը չեն կարող. սա է ֆուտբոլը, այստեղ երբեք երկու հաղթող չի լինում: "Կամպ Նոու"` 23:45, գլխավոր մրցավար` Մասսիմո Բուզակա(Շվեյցարիա):
Այսօր Կատալոնիայի "Սուրբ Կամպ Նոու" մարզադաշտում միմյանց դեմ մրցելու են անգլիական և իսպանական ֆուտբոլի ամենահեղինակավոր ակումբներից երկուսը: Ֆուտբոլային հսկաների հակամարտությունը խոստանում է լինել ամենադիտարժանը ֆուտբոլային Եվրոպայում: "Արսենալ"-Արսեն Վենգերի սաները առաջին հանդիպման վերջին րոպեներին կարողացան հաղթանակ կորզել մրցակցից: Չնայած այդ հաղթանակին, "Արսենալը" թեորեապես համարվում է հետնապահ, քանի որ գնդակ է ընդունել սեփական հարկի տակ: Սակայն գնդակ չընդունել "Բարսելոնայից" բարդագույն խնդիր է յուրաքանչյուր թիմի համար: Միսյե Վենգերը ամեն ինչ հաշվարկել է. ֆրանսիացի մասնագետը լավ է հասկանում, թե ինչ է նշանակում լինել "Կամպ Նոուում": Անցած մրցաշրջանում թիմը մասնատվեց տարբեր մասերի Կատալոնիայում` Մեսսին իր ֆանտաստիկ, որոշ դեպքերում "ոչ մարդկային" ֆուտբոլի շնորհիվ կանգնեց "Արսենալի" ճանապարհին, և Վենգերը հերթական անգամ չկարողացավ հասնել իր երազանքին` հաղթել "Չեմպիոնների լիգան": Վենգերը և իր տղաները հիշում են այդ ամենի մասին, նրանք չեն մոռացել 4:1 հաշվով կրած պարտությունը, նրանք հնարավոր և անհնարին ամեն ինչ կանեն Կատալոնիայից հաղթած հեռանալու համար, ինչը վերջին շրջանում չի հաջողվել շատ գրանդների: "Բարսելոնա"-Պեպ Գվարդիոլան և նրա "Երազանքների Բարսելոնային" հերթական մարտահրավերն է սպասվում Անգլիայից: Գվարդիոլան լավ է հիշում "Չելսիի" դեմ ծանրագույն հանդիպումները: Նրա թիմը խաղադաշտ է դուրս գալու միմիայն հաղթելու համար: Գվարդիոլան խաղալու է այն ֆուտբոլը, որը մենք միշտ սովոր ենք տեսնել: Անգամ ծիծաղելի կթվա, եթե ասենք, որ "Բարսան" խաղալու է հակագրոհների վրա: Նման բան չի եղել, և նման կազմով երբևէ չի էլ լինելու: "Բարսելոնան" այսօր իրավամբ համարվում է Մոլորակի ուժեղագույն ակումբը, սակայն այդ հանգամանքը ամենևին էլ որոշիչ դեր ունենալ չի կարող: Այսօր խաղադաշտում բախվելու են միևնույն ֆուտբոլային փիլիսոփայություն ունեցող թիմեր, և սա այն բացառիկ հանդիպումն է, երբ մեր կայքը խուսափում է կանխատեսումներ կատարելուց: Մեզ մնում է միմիայն վայելել ֆուտբոլային հրաշք ներկայացման ամեն մի վայրկյանը: **Ուրախալի նորություն "Արսենալի" երկրպագուների համար` Ռոբին վան Պերսին մեկնել է Կատալոնիա, և այսօր հավանական է, որ նրան կտեսնենք խաղադաշտում: Ջեկ Ուիլշերը և Սեսկ Ֆաբրեգասը ևս պատրաստ են հանդիպմանը, սակայն խաղը բաց կթողնի Ալեքս Սոնգը: **Որակազրկման և վնասվածքի պատճառով հանդիպմանը չեն մասնակցի կատալոնական ակումբի կենտրոնական պաշտպաններ Խերարդ Պիկեն և Կառլես Պույոլը: | |
|
Total comments: 0 | |