Home » 2011 » Մարտ » 8 » Վիկտոր Վալդես. ""Արսենալի" բոլոր խաղացողները հարգանքի են արժանի"
17:33
Վիկտոր Վալդես. ""Արսենալի" բոլոր խաղացողները հարգանքի են արժանի"
Կատալոնական "Բարսելոնայի" դարպասապահ Վիկտոր Վալդեսը "Արսենալի" հետ պատասխան հանդիպումից առաջ մամլո ասուլիսի է մասնակցել, որի ժամանակ ասել է, որ "Արսենալի" բոլոր խաղացողները հարգանքի են արժանի, այդ թվում նաև Մարուան Շամախը. "Անկեղծ ասած, ես չեմ ճանաչում Շամախին: Բայց մարոկացի հարձակվողը ինձ մոտ մեծ հարգանք է առաջացնում, քանի որ նա  "Արսենալի" նման հզոր թիմի մի մասնիկն է: Մենք նորությունների ենք սպասում մրցակցի մասին, սակայն միայն Արսեն Վենգերին է հայտնի, թե արդյո՞ք վան Պերսին խաղադաշտ դուրս կգա, թե ոչ":
Նշենք, որ Ռոբին վան Պերսիի` խաղադաշտ դուրս գալը հարցականի տակ է, և նրան, ամենայն հավանականությամբ, կփոխարինի Մարուան Շամախը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 553 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0