Home » 2011 » Մարտ » 8 » Մեսսի. "Տարբերություն չկա` ում պարտվել` "Ռուբինին" թե "Արսենալին""
17:44
Մեսսի. "Տարբերություն չկա` ում պարտվել` "Ռուբինին" թե "Արսենալին""
Կատալոնական "Բարսելոնայի" արգենտինացի հարձակվող Լիոնոլ Մեսսին "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչի շրջանակներում "Արսենալի" հետ կայանալիք պատասխան խաղից առաջ հարցազրույցում խոսել է այդ գերլարված հանդիպման մասին:
Իսպանական Direct Sport պարբերականը մեջբերում է արգենտինացի հարձակվողի խոսքերը. "Ինզ համար միևնույն է` ում կպարտվենք` "Ռուբինին" թե "Արսենալին": Եթե մենք դուրս մնանք 1/8 եզրափակչից, ես մեծ վրդովմունք կապրեմ: Բայց ես հուսով եմ, որ մեզ համար երեկոն կլինի այնպիսին, ինչպիսին 1 տարի առաջ էր: Այն գոլերը, որոնք ես խփեցի անցած տարի, դրանք ուղակի անհավատալի էին, դժվար կլինի կրկնել նույնը: Մենք գիտենք, որ կարող ենք 5-6 ռեալ գոլային պահեր ստեղծել, բայց երբ չօգտագործենք ոչ մի հնարավորություն, կսկսեն պրոբլեմները: Այդպես էր նաև առաջին խաղի ժամանակ Լոնդոնում: "Արսենալի" առաջատարների մասին խոսելով` իհարկե, չեմ կարող չնշել Սեսկ Ֆաբրեգասի անունը: Նա ուզում է վերադառնալ "Բարսելոնա", և հույս ունեմ, որ դա մի օր տեղի կունենա":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 629 | Added by: narekinho | Rating: 5.0/4
Total comments: 0