Home » 2011 » Մարտ » 9 » Վենգեր. "Մրցավարը փոխեց խաղը"
15:40
Վենգեր. "Մրցավարը փոխեց խաղը"
"Չեմպիոների լիգայի" 1/8 եզրափակչի շրջանակներում "Բարսելոնա"-"Արսենալ" պատասխան հանդիպման 56-րդ րոպեին, երբ երկրորդ դեղին քարտի պատճառով խաղից հեռացվեց Ռոբին վան Պերսին, ոչ վան Պերսին, ոչ գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չեն կարողանում գտնել մրցավար Մասիմո Բուզակիի որոշման պատճառը:
Հանդիպման ավարտից հետո ֆրանսիացի մասնագետը հանդիպում է ունեցել լրագրողների հետ և հայտնել է իր դժգոհությունը այդ հանդիպման վերաբերյալ. "Թիմերը պայքարում էին ամբողջ ուժերով հաջորդ փուլ դուրս գալու համար, իսկ մրցավարի որոշումը ազդեց խաղի ընթացքի վրա: Բացի այդ, Ֆաբրեգասը պատրաստ չէր խաղին հարյուր տոկոսով, իսկ տասը հոգով շատ դժվար էր խաղալ":
Իր` կարմիր քարտ ստանալու մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ բողոքով է հանդես եկել նաև հոլանդացի "հերոսը"` Ռոբին վան Պերսին. "Այն, ինչ արեց մրցավարը ուղակի ծիծաղելի է: Ինչպես կարող էի ես լսել սուլիչի ձայնը, երբ աղմկում էին 95.000 երկրպագուներ: Մրցավարի որոշումն ազդեց ամբողջ հանդիպման վրա":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 689 | Added by: REAl | Rating: 5.0/3
Total comments: 0