16:42 Միրցա Լուչեսկու. "Մենք դեռ հեռու կգնանք" | |
Սեփական հարկի տակ "Չեմպիոների լիգայի" 1/8 եզրափակչի պատասխան հանդիպմանը "Ռոմային" 3-0 հաղթելուց հետո "Շախտյորի" գլխավոր մարզիչ Միրցա Լուչեսկուն չէր թաքցնում իր ուրախ տրամադրությունը 1/4 եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ և լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվել է լրագրողների հետ. "Մենք լավ էինք պատրաստվել հանդիպմանը, որպեսզի ավարտին հասցնեինք Հռոմում սկսաց գործը: "Ռոման" խաղադաշտ էր դուրս եկել միայն հաղթելու նպատակով, և դա երևաց հանդիպման առաջին րոպեներին: Այն բանից հետո, երբ մենք խփեցինք առաջին գնդակը, "Ռոման" մեր համար արդեն վտանգ չէր ներկայացնում, և մեր ֆուտբոլիստները սկսեցին վստահ գործել: Ես գոհ մնացի իմ թիմի խաղից, նրանք հեռու կգնան: Պետք չէ մտածել, որ մենք հաղթեցինք միայն, երբ "Ռոման" մնաց տասը հոգով: Ես սպասում էի լավ արդյունքի, որին նպաստեց նաև եկրպագուների ստեղծած մթնոլորտը":
| |
|
Total comments: 0 | |