Home » 2011 » Մարտ » 11 » "Ռեալը" հետաքրքրված է Չիչարիտոյի ծառայություններով
16:55
"Ռեալը" հետաքրքրված է Չիչարիտոյի ծառայություններով
"Մանչեսթեր Յունայթեդի" մեքսիկացի հարձակվող Խավիեր Հերնանդեսի մեկնարկային մրցաշրջանն Անգլիայում գրավել է շատերի ուշադրությունը:
Նշենք, որ դեռևս մեկ տարի առաջ Հերնանդեսի մասին քչերը գիտեին, սակայն այսօր խաղացողի ծառայություններով հետաքրքրված է անձամբ "մեծն" Ժոզե Մոուրինյոն: Սակայն "Ռեալի" հնարավորությունները գնել Չիչարիտոյին բավականին ցածր են, քանի որ Ֆերգին հենց այնպես չի գնել Հերնանդեսին, քանի որ նրա հետ լուրջ հույսեր են կապվում "Յունայթեդում": Տեղեկացնենք, որ Հերնանդեսին "կարմիր սատանաների" ղեկավարության կողմից մոտ օրերս առաջարկվելու է նոր պայմանագիր, համաձայն որի նա թիմում կմնա մինչև 2016թ.-ի ամառ` շաբաթական վաստակելով շուրջ 40 հազար ֆունտ:
Վերջում հավելենք, որ "Մանչեսթեր Յունայթեդի" կազմում Չիչարիտոն այս մրցաշրջանում 13 գոլի հեղինակ է դարձել և Բերբատովից հետո ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստն է թիմում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 688 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0