19:27 Ռոբենը մտադիր է հեռանալ Մյունխենից | |
Մյունխենի "Բավարիայի" և Հոլանդիայի ազգային հավաքականի առաջատար կիսապաշտպան Արյեն Ռոբենը ուլտիմատում է ներկայացրել թիմի ղեկավարությանը և հայտնել է, որ կհեռանա մյունխենյան թիմից, եթե նրանք չկարողանան մյուս տարի հայտնվել "Չեմպիոնների լիգայում":
Նշենք, որ այս պահի դրությամբ Մյունխենի "Բավարիան" գերմանական "Բունդեսլիգայի" առաջնությունում զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը, իսկ առաջնության ավարտին մնացել է ընդամենը 9 տուր: Հիշեցնենք, որ Ռոբենի համաերկրացին և նրա մտերիմ ընկերը` Մարկ վան Բոմելը, հունվարի տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռացել է Գերմանիայից և հիմնական կազմում իր տեղն է գտել "Միլանում": Ռոբենը հույս ունի, որ անհրաժեշտության դեպքում վան Բոմելը կարող է համոզել "Միլանի" ղեկավարությանը իր տրանսֆերի համար: Վերջում հավելենք, որ Արյենը Մյունխեն է տեղափոխվել Մադրիդի "Ռեալից" 2009թ.-ին 25 մլն. եվրոի դիմաց և այս մրցաշրջանում խաղացել է 7 խաղ` խփելով 5 գնդակ: | |
|
Total comments: 0 | |